Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Դոնալդ Թրամփը Ֆիլիպիններում է

Դոնալդ Թրամփը Ֆիլիպիններում է
13.11.2017 | 09:32

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Ֆիլիպիններ, որտեղ մասնակցելու է Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության համաժողովին (ASEAN): Նրա այցը շարունակվելու է մինչև նոյեմբերի 14-ը: Թրամփի ժամանումից առաջ Մանիլայում ոստիկանությունը ջրնետ մեքենա կիրառելով ցրել է ԱՄՆ-ի դեսպանատան մոտ հավաքված հակաամերիկյան ցույցի մասնակիցներին:


Ֆիլիպինները ԱՄՆ-ի նախագահի ասիական ուղևորության վերջին կանգառն է: Երկշաբաթյա ուղևորության ընթացքում Թրամփն այցելել է նաև Ճապոնիա, Հարավային Կորեա, Չինաստան և Վիետնամ:

Դիտվել է՝ 1646

Մեկնաբանություններ